Փոխվարչապետերի որոշումներ

4 Նոյեմբերի 2021, 900 - Ա

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ հավաքովի բնակելի տների շինարարական կառուցվածքների ներմուծման և Արցախի Հանրապետության «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին՝ Արցախի Հանրապետության Իվանյան համայնքում բնակելի տների կառուցման նպատակով անհատույց հանձնման ծրագիրը՝
1) 6 տեղ, 5,630 կգ ընդհանուր քաշով, 23,246.86 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,388,727.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) 9 տեղ, 5,310 կգ ընդհանուր քաշով, 19,638,67 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,388,727.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
3) 13 տեղ, 11,420 կգ ընդհանուր քաշով, 19,246.87 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,388,727.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
4) 9 տեղ, 4,230 կգ ընդհանուր քաշով, 16,973.99 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,388,727.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
5) 23 տեղ, 27,610 կգ ընդհանուր քաշով, 12,522.01 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,943,602.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
6) 23 տեղ, 26,140 կգ ընդհանուր քաշով, 17,225.86 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,581,727.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
7) 13 տեղ, 5,950 կգ ընդհանուր քաշով, 23,133.48 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,388,727.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
8) 11 տեղ, 13,830 կգ ընդհանուր քաշով, 20,957.36 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,388,727.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
9) 10 տեղ, 15,420 կգ ընդհանուր քաշով, 14,767.56 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,388,727.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
10) 6 տեղ, 12,360 կգ ընդհանուր քաշով, 18,432.46 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,388,727.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
11) 19 տեղ, 27,260 կգ ընդհանուր քաշով, 12,892.65 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,871,227.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
12) 4 տեղ, 4,480 կգ ընդհանուր քաշով, 19,817.03 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,388,727.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
13) 22 տեղ, 27,670 կգ ընդհանուր քաշով, 11,972.60 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,871,227.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
14) 22 տեղ, 27,180 կգ ընդհանուր քաշով, 11,972.60 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,943,602.50 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: