4 Նոյեմբերի 2021, 886 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01533153) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 794-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄԼԼ ինդասթրիալ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00162127) հետ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված N 03 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինությունների քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացում՝ 17,217,807 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գայսաթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 03313002) հետ 2021 թվականի հոկտեմբերի 01-ին կնքված N 05 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գազատարի վերատեղադրման աշխատանքների իրականացում՝ 3,678,879 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Բի-Դի-Օ ըքաունթինգ, թաքս ընդ լիգըլ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00079492) հետ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում՝ ամսական 70,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: