Փոխվարչապետերի որոշումներ

4 Նոյեմբերի 2021, 887 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02662248) կողմից «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝
02604375) հետ 2021 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված N 2021/10/08-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում` 750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվար 15-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 22-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի
նշանակություն: