Փոխվարչապետերի որոշումներ

4 Նոյեմբերի 2021, 885 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 476-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀՎՀՀ՝ 00006023) կողմից «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01569792) հետ 2021 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված N 67-21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 430,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 14-ի «Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Իջևան քաղաքում թափոնների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի մասին» N 476 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: