Փոխվարչապետերի որոշումներ

4 Նոյեմբերի 2021, 863 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ինթեք էլեկտրոնիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00870691) 2021 թվականի սեպտեմբերի 27 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական մուտքային բաշխիչ վահանների և վահանի ղեկավարման արկղի ձեռքբերում՝ 3,070,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԿԵՐԽԵՐ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00485116) 2021 թվականի սեպտեմբերի 27 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատուկ լվացող սարքի և հեղուկի ձեռքբերում՝ 1,425,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01848257) 2021 թվականի սեպտեմբերի 27 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կիսաթև պոլո շապիկների ձեռքբերում՝ 302,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023