Փոխվարչապետերի որոշումներ

27 Հոկտեմբերի 2021, 882 - Ա

«ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի «Կամուրջ կամուրջ» (Kamurdsch
Brucke e. V.) հասարակական կազմակերպության կողմից՝ որպես օժանդակություն
«Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված
դեղորայքի և մեծահասակի օգտագործած հագուստի (2 տեղ, 29,6 կգ ընդհանուր
քաշով, 2,325 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը
կազմել են 59,20 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան
մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման և
անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի
համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա
ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի
հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը
բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված