27 Հոկտեմբերի 2021, 881 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 516-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական
կազմակերպության ԱՄՆ-ի գրասենյակի կողմից «Վորլդ վիժն ինթերնեյշնլ»
միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի
հասցեով ուղարկված բեռը (30 տեղ, 7,117.65 կգ ընդհանուր քաշով, 108,960 ԱՄՆ-ի
դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով, ներառյալ 8,960 ԱՄՆ-ի դոլար
փոխադրման ծախսերը, բաշխման ցանկը` համաձայն հավելվածի, Արարատյան
մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության առաջին
փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ»
միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի
կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց
բաշխում Հայաստանի տարածաշրջաններում» ծրագրի մասին» N 516-Ա որոշմամբ
հաստատված ծրագրի շրջանակներում: