Փոխվարչապետերի որոշումներ

27 Հոկտեմբերի 2021, 862 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 27-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական
հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01533153) կողմից «Էսզեթ Ֆարմա»
ՍՊԸ-Ի (ՀՎՀՀ` 00433863) հետ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված N 02/Ս
պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Սեպտանեստ»
անզգայացնող նյութի ձեռքբերում 3,750,000 դրամի չափով, առանց ավելացված
արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 19-ի «Հովարդ Կարագյոզյան»
բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից
իրականացվող «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագրի մասին»
N 27-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի
զգալի նշանակություն: