27 Հոկտեմբերի 2021, 878 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի
կողմից իրականացվող՝ 36,995,580 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն ոռոգման համակարգի կառուցմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից
(ՀՎՀՀ՝ 02507456) «ԽԱՉՄԻՇՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07613551) 2021 թվականի
օգոստոսի 17-ին կնքված N ՀՀՏՄԲՀ/ՀԲՄԱՇՁԲ-21/01 պայմանագրում նշված
գործարքը, որով նախատեսվում է աջակցություն Բերքաբեր բնակավայրի 120
հեկտար հողերի ոռոգման համակարգի շինարարական աշխատանքների
իրականացմանը՝ 36,995,580 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի,
անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի
կատարման մասին: