27 Հոկտեմբերի 2021, 860 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝
01245672) «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00807555) 2020 թվականի
նոյեմբերի 4-ին N 2020/1104 կնքված պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի
31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-ձեռնարկություն» համակարգչային
ծրագրի սպասարկման ծառայությունների մատուցում՝ 100 հեռախոսային հավելվածի օգտագործման լիցենզիայի համար՝ ամսական 20,000 դրամի չափով` առանց
ավելացված արժեքի հարկի ու ևս 15 աշխատանքային կայանի լիցենզիայի համար՝
ամսական 243,750 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի,
անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի
2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից
իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի
մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա
համար ունի զգալի նշանակություն: