26 Հոկտեմբերի 2021, 865 - Ա
«ՄԵԴՈՒՆԻ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հայ մարմնակրթական ընդհանուր միության Գլենդելի «Արարատ» մասնաճյուղի կողմից «Մեդունի ՅուԷմՍիԱյ» (Meduni UMSI) ոչ
առևտրային կազմակերպության միջոցով, որպես օժանդակություն, «Մեդունի» հայամերիկյան առողջապահական հիմնադրամի հասցեով ուղարկված 5 հատ օգտագործված հիվանդանոցային մահճակալի (703 կգ ընդհանուր քաշով, 825 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,000 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատունվարչությունում) ներմուծման և «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Մեդունի» հայ-ամերիկյան առողջապահական հիմնադրամին՝ նշված բեռի
համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա
ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի
հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը
բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: