Փոխվարչապետերի որոշումներ

26 Հոկտեմբերի 2021, 870 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի «ՌՈՈՒ» հիմնադրամի կողմից «Արաբկիր» միացյալ
մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված էպիլեպսիայով
հիվանդ երեխաների համար նախատեսված դեղորայքը (2 տեղ, 35.38 կգ ընդհանուր
քաշով, 3,055.68 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ,
ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից
իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա
որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: