Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 304 - Ա

ԳԵՎՈՐԳ ԳԱԳԻԿԻ ՍՈՒՂՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության միջոցներով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն անհատույց հանձնելու նպատակով Գևորգ Գագիկի Սուղյանի կողմից (անձնագիր՝ AR0593019, տրված՝ 15.02.2018 թ., 012-ի կողմից) ձեռք բերված հատուկ արտահագուստի (800 հատ, 240,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծման ծրագիրը:
2. Գևորգ Գագիկի Սուղյանին` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: