26 Հոկտեմբերի 2021, 872 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 769-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված
տեսաձայնային սարքավորումները (32 տեղ, 752,95 կգ ընդհանուր քաշով, 17,476.79
ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են
3,368,850 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն մարզերի մշակույթի
տներին» ծրագրի մասին» N 769-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: