26 Հոկտեմբերի 2021, 873 - Ա
«ԱՐՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի Շավիլ
քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից՝ սոցիալապես անապահով
ընտանիքներին և զինծառայողներին անհատույց հանձնելու նպատակով «Արուս» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (7 տեղ,
165.5 կգ ընդհանուր քաշով, 2,342 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ,
փոխադրման ծախսը կազմել է 315 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի,
Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2․ «Արուս» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի
համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա
ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի
հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: