26 Հոկտեմբերի 2021, 874 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 102-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝
02600539) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն
անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021
թվականի փետրվարի 10-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից
իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին»
ծրագրի մասին» N 102-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա
համար ունեն զգալի նշանակություն`
1) «Պրոֆմետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01836291) 2021 թվականի հոկտեմբերի 1-ին
կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պողպատյա
պրոֆիլների և մետաղական ապրանքների մատակարարում` 50,000,000 դրամի
չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մարի և Գև» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00449502) 2021 թվականի հոկտեմբերի 8-ին
կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է գազի կաթսայի
մատակարարում` 474,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: