Փոխվարչապետերի որոշումներ

26 Հոկտեմբերի 2021, 875 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N Մ-1469-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության
Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) «Բերքառատ Ջերմոց» ՍՊԸ-ի
հետ (ՀՎՀՀ` 03812586) 2021 թվականի սեպտեմբերի 27-ին կնքված N 121/21
պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջերմոցի կառուցման աշխատանքների իրականացում` 7,599,020 դրամի չափով` առանց ավելացված արժեքի
հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի
հունվարի 13-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի
մասնաճյուղի կողմից 2016-2021 թվականներին իրականացվող ծրագրի մասին» N Մ-1469-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի
նշանակություն: