Փոխվարչապետերի որոշումներ

22 Հոկտեմբերի 2021, 852 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 768-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Բարեգործության
մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի
N Մ-1173-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռի ներմուծման
մասին» N 768-Ա որոշման 1-ին կետում «1,871 կգ» և «660,000 դրամ» բառերը
համապատասխանաբար փոխարինել «1,851.6 կգ» ու «700,000 դրամ» բառերով: