18 Հոկտեմբերի 2021, 844 - Ա
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ) - ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Պրոջեքթ Քյուր» («Առողջության և հույսի
ապահովում աշխարհում») հիմնադրամի կողմից՝ որպես աջակցություն
անհատույց բաշխելու նպատակով, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության
միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի հասցեով
ուղարկված բեռի (252 տեղ, 3,310 կգ ընդհանուր քաշով, 10,018.12 ԱՄՆ-ի դոլարին
համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը,
բեռի և բաշխման ցանկերը` համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատունվարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան»
բարեգործական հիմնադրամին` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: