Փոխվարչապետերի որոշումներ

18 Հոկտեմբերի 2021, 845 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 402-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Իտալիայի «ՊՐՈԶԱ» բարեգործական կազմակերպության
կողմից «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված
բեռը (2,559 արկղ, 17,557 կգ ընդհանուր քաշով, 39,424.82 եվրոյին համարժեք դրամ
արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 9,400 եվրո, բեռի և բաշխման
ցանկերը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն)
ներմուծվում է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետիի 2018
թվականի դեկտեմբերի 10-ի «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի
կողմից իրականացվող «Առողջապահական և սոցիալական աջակցություն»
ծրագրի մասին» N 402-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

հավելված

Արխիվ

2024

2023