18 Հոկտեմբերի 2021, 843 - Ա
«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հայկական մշակութային ասոցիացիայի
կողմից, «Հայ օգնության միության մոր և մանկան առողջության կենտրոն» շահ
չհետապնդող ձեռնարկությանն անհատույց հանձնելու նպատակով՝ «Հայ
օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության
հասցեով ստացված բեռի (8 տեղ, 2,700 կգ ընդհանուր քաշով, 18,350 ԱՄՆ-ի
դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 1,500 ԱՄՆ-ի
դոլար փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան
մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայ օգնության միությանը` նշված բեռի համապատասխան
ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն
որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և
գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ
տեղեկատվություն: