9 Նոյեմբերի 2018, 322 - Ա
«ՖՈՒԼԵՐ» ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱ- ՆԱՑՎՈՂ «ԱԿԱՆԻ/ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՄՆԱՑՈՐԴ- ՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (քաղ. Երևան, Տիգրանյան 53/26, ՀՎՀՀ` 01009537) իրականացվող՝ 150,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ականի/պատերազմի պայթուցիկ մնացորդների զոհերի ընտանիքների տների վերականգնում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան (թափքի համարը՝ JTERB71J800058225, 3,200,000 դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 57,000 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: