12 Հոկտեմբերի 2021, 842 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝
01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները,
անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի
2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից
իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի
մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա
համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Նոր գինդ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00801756) հետ 2021 թվականի հունիսի 24-ին
կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կոնտեյներների
մակերեսի մաքրում, հղկում և հատակները պոլիուրեթանային ծածկույթով
պատում՝ 1,735,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԷԼՍԻՍՏԵՄԱՊՐՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02696479) 2021 թվականի
սեպտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ձայնային տեխնիկայի` իր լրակազմով ձեռքբերում՝ 1,290,250 դրամի չափով,
առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Շոու - Մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01528343) 2021 թվականի
սեպտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գյումրիի կենտրոնի կինոդաահլիճի ձայնաուժեղացման համակարգի
մոնտաժում՝ 2,055,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Քոլոր Աթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02667052) 2021 թվականի
սեպտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի ձեռքբերում՝ 649,370 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի: