Փոխվարչապետերի որոշումներ

12 Հոկտեմբերի 2021, 841 - Ա

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից
իրականացվող՝ 1,764,100 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային
արևային կայանի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝
00057312) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի սեպտեմբերի
14-ին կնքված N 14092021/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում
է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքացի Սարիբեկ Թաթոսյանի տան համար
ֆոտովոլտային արևային կայանի կառուցում՝ 1,764,100 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում
նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի
կատարման մասին: 

հավելված

Արխիվ

2024

2023