12 Հոկտեմբերի 2021, 840 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի
կողմից իրականացվող՝ 19,998,209 դրամ ընդհանուր արժողությամբ «Ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից
(ՀՎՀՀ՝ 02507456) «Սոլարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02810309) 2020 թվականի
օգոստոսի 30-ին կնքված N ՀՀ/ԱԹՋ-01/21 պայմանագրում նշված գործարքը,
որով նախատեսվում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրում
60 առանձնատներում ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում՝ 19,998,209
դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է
սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի
զգալի նշանակություն՝
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի
կատարման մասին: