12 Հոկտեմբերի 2021, 838 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳԾԻ ԵՎ ԱՂԲՅՈՒՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի
կողմից իրականացվող՝ 42,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ
«Ջրամատակարարման արտաքին գծի և աղբյուրակների կառուցում» ծրագիրը՝
համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից
(ՀՎՀՀ՝ 02507456) «ԽԱՉՄՉՇՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07613551) 2021 թվականի
օգոստոսի 30-ին կնքված N ՀՀ/ԲԱՂԱՆԻՍ-01/21 պայմանագրում նշված
գործարքը, որով նախատեսվում է Բաղանիս գյուղի ջրամատակարարման
արտաքին գծի և աղբյուրակների կառուցման շինարարական աշխատանքների
իրականացում՝ 42,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի,
անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի
կատարման մասին: