12 Հոկտեմբերի 2021, 835 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի
հասցեով ուղարկված՝ ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության
և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու
նպատակով անվասայլակներ և բժշկական պարագաներ՝ 66 տեղ, 4,380 կգ ընդհանուր
քաշով, 30,625 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման
ծախսերը կազմել են 6,400 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արտյոմ Վարդապետյանի կողմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցին անհատույց հանձնելու նպատակով՝ ռոբոտեխնիկական սարքեր, հարմարանքներ և էլեկտրատեխնիկա՝ 5 տեղ, 110 կգ ընդհանուր քաշով, 684,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: