Փոխվարչապետերի որոշումներ

12 Հոկտեմբերի 2021, 834 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից
իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում բաշխելու նպատակով
ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված՝ ներքոհիշյալ ապրանքների
ներմուծման ծրագիրը՝
1) հիգիենայի պարագաներ՝ 12.20 կգ ընդհանուր քաշով, 85 ԱՄՆ-ի դոլարին
համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան
մաքսատուն-վարչություն.
2) հիգիենայի պարագաներ և սայլակներ՝ 860.40 կգ ընդհանուր քաշով, 23,100
ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը,
Արևմտյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ
հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու
կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023