12 Հոկտեմբերի 2021, 832 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 510-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական
կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 05513266) «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի
մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 02586575) 2021 թվականի սեպտեմբերի 7-ին N 16/21 կնքված
պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տիրամայր Հայաստանի
կուսատանի՝ կողմից իրականացվող ծրագրի ծրագրային ծախսերի աուդիտ` 900,000
դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության
կողմից իրականացվող «Ամառային ճամբար» ծրագրի մասին» N 510-Ա որոշմամբ
հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: