Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 313 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N Մ-270-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Ֆրանսիայի «Բժիշկներ` առանց սահմանների» միության կողմից Ֆրանսիայի «Բժիշկներ` առանց սահմանների» միության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ստացված բեռը (144 արկղ, 1,466 կգ ընդհանուր քաշով, 61,745.26 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,196.50 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 6-ի «Ֆրանսիայի «Բժիշկներ` առանց սահմանների» միության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի կառավարման ազգային ծրագրի բարելավմանն ուղղված համապարփակ աջակցություն» ծրագրի մասին» N Մ-270-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հավելված