Փոխվարչապետերի որոշումներ

12 Հոկտեմբերի 2021, 829 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 401-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04108656) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789)
2021 սեպտեմբերի 22-ին կնքված N ԽԱՊԱ-ԳՀԱՊՁԲ-21/03-1 եռակողմ պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի (ռեգուլյար) և դիզելային վառելիքի
(ամառային) ձեռքբերում՝ 2,720,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի,
անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021
թվականի մայիսի 14-ի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ
առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական
պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 401-Ա որոշմամբ հաստատված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023