12 Հոկտեմբերի 2021, 828 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 222-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական
հիմնադրամի (ՀՎՀՀ` 00074765) կողմից «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ`
01505315) 2021 սեպտեմբերի 17-ին կնքված N 24-26092021 պայմանագրում նշված
գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 24-26-ը ներառյալ
ժամանակահատվածի ընթացքում հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝
1,335,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն
կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի
19-ի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից
իրականացվող «Լույս հայի աչքերին» (իններորդ փուլ) ծրագրի մասին» N 222-Ա
որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի
նշանակություն:
2. Սույն որոշման դրույթները տարածվում են 2021 թվականի սեպտեմբերի 24-26-ը
ներառյալ ժամանակահատվածի ընթացքում ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա: