Փոխվարչապետերի որոշումներ

12 Հոկտեմբերի 2021, 847 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 403-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային
կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 05536278) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ`
02704414) 2021 սեպտեմբերի 25-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ՄԱ-ԱՊՁԲ-21/04
եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դյուրակիր
համակարգչի ձեռքբերում՝ 385,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մայիսի 18-ի «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ
առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական
պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 403-Ա որոշմամբ հաստատված
ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023