Փոխվարչապետերի որոշումներ

12 Հոկտեմբերի 2021, 833 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672)
ICONEM ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի գնառաջարկով
իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից
մինչև նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դասընթացների ընթացքում
մշակութային ժառանգության սկանավորման ծառայություններ՝ 40,000 ԱՄՆ-ի
դոլարին համարժեք դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի,
անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019
թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից
իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին»
N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի
զգալի նշանակություն: