Փոխվարչապետերի որոշումներ

11 Հոկտեմբերի 2021, 837 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ- ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 50,104,749 դրամ ընդհանուր
արժողությամբ «Գյուղատնտեսական մեքենա-սարքավորումների ուսումնական և
վերապատրաստման կենտրոնի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան»
հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 01507028) կողմից կնքված ստորև նշված պայմանագրերով
նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին
կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի
նշանակություն՝
1) «Հիդրո» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 09804085) հետ 2021 թվականի օգոստոսի 17-ին
կնքված N ՀԱԱՀ-ԳՀԱՇՁԲ-21/96 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 31,834,749 դրամի
չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01569408) հետ 2021 թվականի հուլիսի
12-ին կնքված N ՀԱԱՀ-ԳՀԾՁԲ-21/87 պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 400,000 դրամի
չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին՝
մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն
որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և
գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել
տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում
կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ
ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ
ծրագրի կատարման մասին: 

Արխիվ

2024

2023