11 Հոկտեմբերի 2021, 825 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի
ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Վալան-Պրոֆ» ՍՊ ընկերության
(ՀՎՀՀ՝ 01002503) և «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական
կազմակերպության հետ (ՀՎՀՀ՝04703401) 2021 թվականի սեպտեմբերի 10-ին կնքված
թիվ 07Շ/021 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքի
դռների, պատուհանների և ֆասադային վիտրաժների արտադրման և տեղադրման
աշխատանքների իրականացում՝ 77,375,700 դրամի չափով, առանց ավելացված
արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր
միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա Հայորդյաց տան վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ
և դրա համար ունի զգալի նշանակություն: