Փոխվարչապետերի որոշումներ

11 Հոկտեմբերի 2021, 819 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի
ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Յունիփուլ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝
00869754) և «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ (ՀՎՀՀ՝04703401) 2021 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված թիվ 08Շ/021 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքի հասարակական լողավազանի ֆիլտրացիոն համակարգերի մոնտաժման և երեսապատման
աշխատանքների իրականացում՝ 22,865,943 դրամի չափով, առանց ավելացված
արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր
միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա Հայորդյաց տան վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ
և դրա համար ունի զգալի նշանակություն: 

Արխիվ

2024

2023