Փոխվարչապետերի որոշումներ

11 Հոկտեմբերի 2021, 820 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի կողմից 2021-
2022 ուսումնական տարվա ընթացքում իրականացվելիք «Վոլեյբոլը դպրոցում»
մանկապատանեկան փառատոների ընթացքում հանրակրթական ուսումնական
հաստատություններին անհատույց բաշխելու նպատակով «Հայաստանի վոլեյբոլի
ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի
(100 հատ գնդակ և 36 հատ մարզադաշտի ժապավեն՝ 3 տեղ, 41 կգ ընդհանուր քաշով,
2,576 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 1,200
ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, ու 20 հատ վոլեյբոլի ցանց՝ 5 տեղ, 75 կգ ընդհանուր քաշով, 2,558 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝
ներառյալ 958 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-
վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝
նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու անհատույց բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարու-
թյան 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված
կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: 

Արխիվ

2024

2023