Փոխվարչապետերի որոշումներ

11 Հոկտեմբերի 2021, 816 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Շվեյցարիայից անհատ բարերար Հակոբ
Ավագյանի միջոցներով որպես օժանդակություն «Հայաստանյայց առաքելական
սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ուղարկված ձեռագործ
գորգի (1 տեղ, 130,8 կգ ընդհանուր քաշով, 8900 շվեյցարական ֆրանկին
համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1.052,50
շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն)
ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023