Փոխվարչապետերի որոշումներ

1 Հոկտեմբերի 2021, 802 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի
(ՀՎՀՀ՝ 02662248) կողմից` «Գիզա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00851914) 2021 թվականի
սեպտեմբերի 7-ին կնքված N F9/21 պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է սենյակի ձայնակլանման աշխատանքների իրականացում` 1,955,100
դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվար 15-ի
«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող
«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 22-Ա
որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի
նշանակություն: