Փոխվարչապետերի որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 798 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 00222722) կողմից` Սիվիլիթաս հիմնադրամի (ՀՎՀՀ՝
02589506) հետ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված N 152-130921 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հոկտեմբերի 7-ից
մինչև 2021 թվականի հոկտեմբերի 11-ը ընկած ժամանակահատվածում «Ավրորա»
միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության և այլ միջոցառումների
տեսանկարահանման և մոնտաժման ծառայությունների մատուցում` 9,217,000
դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է
Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի
համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19-ի «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի և «Ավրորա
մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի շնորհում»
ծրագրի մասին» N Մ-086-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ
և դրա համար ունի զգալի նշանակություն: