30 Սեպտեմբերի 2021, 799 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 00222722) կողմից` «Ռենդերֆորեսթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝
00142164) հետ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված N 142-310821 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 20-ից
մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում գրաֆիկ
անիմացիոն ֆիլմի ստեղծման և ձայնադրման ծառայությունների մատուցում`
2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն
կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական
ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19-ի
«Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի և
«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի
կողմից իրականացվող «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի
շնորհում» ծրագրի մասին» N Մ-086-Ա որոշմամբ հաստատված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: