Փոխվարչապետերի որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 800 - Ա

«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ՄԱՍՆԱԿԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ազնավուր» հիմնադրամի կողմից իրականացվող` 174,437,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Հոգեկան առողջության
պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնակի կահավորում» ծրագիրը՝
համաձայն հավելվածի:
2. «Ազնավուր» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող
ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի
հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը
բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի
շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես
նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված
ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ
տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված
 

Արխիվ

2024

2023