Փոխվարչապետերի որոշումներ

29 Սեպտեմբերի 2021, 784 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 137-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի եւ հիմք ընդունելով
«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ
հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի
մարտի 11-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի
ներկայացուցչության կողմից» իրականացվող «Արցախի պետական համալսարան
ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցում» ծրագրի մասին» N 137-Ա որոշման մեջ
կատարել հետեւյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «531,579,301 դրամ» բառերը փոխարինել
«560,712,580.78 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն
հավելվածի:
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «364,986,911 դրամի չափով»
բառերը փոխարինել «394,120,190.78 դրամի չափով» բառերով:
2. Սահմանել, որ «Հայկական բարեգործական ընդհանուր միության
Հայաստանի ներկայացուցչության կողմից» (ՀՎՀՀ` 00006479) «ԿՈՆՍԵԼ»
ՍՊԸ-Ի (ՀՎՀՀ՝ 01539021) եւ «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի հետ
(ՀՎՀՀ` 90009095) 2021 թվականի հուլիսի 9-ին կնքված եռակողմ պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է արտաքին լուսավորության լուսատուների մատակարարման աշխատանքների իրականացում՝ 10,018,400 դրամի
չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն
որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ
եւ դրա համար ունի զգալի նշանակություն: 

հավելված