30 Սեպտեմբերի 2021, 789 - Ա
«ԱՐԵՎԵԼՔԻ ԱՍՈՐԱԿԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՐԱԿԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Հանրապետության «Բարեգութ
Միրյեմ» (Douce Miryem) ասորական բարեգործական կազմակերպության կողմից՝
Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի սոցիալապես անապահով
ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Արեւելքի ասորական
կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական
կրոնական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (824 տեղ, 12,583 կգ
ընդհանուր քաշով, 3,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման
ծախսերը կազմել են 3,350 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի,
Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Արեւելքի ասորական կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցի»
Հայաստանի ասորական կրոնական կազմակերպությանը՝ նշված բեռի
համապատասխան ձեւակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա
ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի
հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: