Փոխվարչապետերի որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 790 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N Մ-1091-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման
հիմնադրամի կողմից ձեռք բերված 2 վրաններն իրենց լրակազմով (2 տեղ, 1,356
կգ ընդհանուր քաշով, 6,458 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր
արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,067,380 դրամ, Արարատյան
մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017
թվականի դեկտեմբերի 1-ի «Վայրի բնության եւ մշակութային արժեքների
պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Վայրի կենդանիների
փրկարար, բազմացման եւ վերականգնողական կենտրոն» ծրագրի մասին»
N Մ-1091-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: