Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 302 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱ¬ԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված երկու խմբաքանակ էլեկտրական ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի ու հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման ծրագրի մասին» N Մ-1435-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) 694.26 կգ ընդհանուր քաշով, 7,981.43 եվրո արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 259,038 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) 15,272.56 կգ ընդհանուր քաշով, 100,586.12 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 5,308.23 ԱՄՆ-ի դոլար և 1,130,326 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն: