9 Նոյեմբերի 2018, 309 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N Մ-388-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի միջև 2018 թվականի փետրվարի 28-ին կնքված՝ դրամաշնորհային ծրագրի միջոցներով իրականացվող՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ավտոգազ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00842235) 2018 թվականի օգոստոսի 16-ին կնքված՝ N ԿԲՀ-ԽԱՊԱ-ՄԱ-ԱՊՁԲ-18/4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սեղմված բնական գազի ձեռքբերում՝ 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի միջև 2018 թվականի փետրվարի 28-ին կնքված՝ դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2018 թվականի ծրագրի մասին» N Մ-388-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: