Փոխվարչապետերի որոշումներ

23 Սեպտեմբերի 2021, 766 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից՝ «ԱստրաԶենեկա» ընկերության միջոցով, կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հասցեով ուղարկված Vaxzevria 0.5 ml պատվաստանյութի (2 տեղ, 712 կգ ընդհանուր քաշով, 748,800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,819.98 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումը ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023