23 Սեպտեմբերի 2021, 767 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 585-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02834897) կողմից` «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2021 թվականի
սեպտեմբերի 1-ին կնքված N 01/09/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում` 2,419,640 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հուլիսի 14-ի «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Երկարօրյա դպրոց» ծրագրի մասին» N Մ-585-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: